Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը․ Ուկրաինայի սահմանապահ ծառայություն

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից հայտնում են, որ Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը։

«Հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել Վիլչայի անցակետով. Սահմանապահները ուկրաինացի զինվորականների հետ միասին ընդունել են մարտը։

Բացի այդ, կրակահերթ է արձակվել Ժիտոմիրի ջոկատի Մլաչիվկա սահմանապահ ծառայության դիրքերում։

Նշենք, որ, կախված իրավիճակից, սահմանապահ ստորաբաժանումները վերաբաշխվում են պահեստային դիրքեր և գործում են Ուկրաինայի զինված ուժերի և Ազգային գվարդիայի հետ համագործակցությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել