Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Փետրվարի 22-ի գիշերը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված դիմումը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու առաջարկով։
Ռուսաստանի Դաշնությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նախկինում մեկնել էր Ուկրաինա, ինչը, ըստ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի, «չափազանց հստակ և կոշտ ազդանշան էր, որ երկրների միջև հարաբերությունները… բավականին ցածր մակարդակի վրա են»:
Նախագահը հայտնել է, որ պետությունը սկսում է զենք տրամադրել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ի վիճակի են պաշտպանել Ուկրաինան։
«Մենք զենք կտրամադրենք բոլորին, ովքեր ցանկանում են, բոլորին, ովքեր կարող են պաշտպանել մեր հողը»,- ասել է նա։