Վաշինգտոնը մտահոգված է Մոսկվայի և Մինսկի որոշմամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնի անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժությունների երկարաձգման կապակցությամբ, հայտնում է CNN-ը։

Ըստ Բլինկենի՝ դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը «հող է նախապատրաստում ներխուժման համար»։

«Հիմա արդարացնում են զորավարժությունների շարունակությունը, որը, ըստ նրանց, պետք է արդեն ավարտված լիներ։ Անժամկետ շարունակություն՝ պայմանավորված Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակով, իրավիճակ, որը նրանք ստեղծեցին՝ շարունակելով լարվածության սրումը», -նշել է պետքարտուղարը։

Ավելի վաղ՝ փետրվարի 20-ին, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր զորավարժությունները շարունակելու մասին՝ «Միութենական պետության արձագանքման ուժերի փորձարկման» տեսքով։ Նա բացատրել է, որ որոշումն ընդունվել է «Միութենական պետության արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Դոնբասում իրավիճակի սրման հետ կապված»։ «Միութենական վճռականություն» կոչվող համատեղ զորավարժությունները պետք է ավարտվեին փետրվարի 20-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել