Զելենսկին չի հասկանում, որ Արևմուտքին ուժեղ Ուկրաինա պետք չէ. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պետականության աղետ է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու չհասկանալը, որ Արևմուտքին ուժեղ Ուկրաինա պետք չէ։

«Ուկրաինայի նախագահի հանրային այն թյուրըմբռնումը, որ Արևմուտքին ուժեղ երկիր պետք չէ, և պատճառաբանելն այն մասին, թե ինչու են գումարներ տրամադրվում միայն Կիևի համար բարեփոխումներ իրականացնելու պայմաններով, պետականության աղետ է»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի իբր վտանգավոր գործողությունների կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ռուսական ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։ Չհիմնավորված պնդումները, թե Ռուսաստանը սադրանքներ է նախապատրաստում, շարունակում են հնչել Արևմուտքից՝ չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերի վերադարձին իրենց տեղակայման վայրեր։

Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ ՊՆ ղեկավարը հայտնել է, որ զորավարժությունների մի մասը մոտենում է ավարտին, որոշները կավարտվեն մոտ ապագայում։ Ռուսաստանի Դաշնության հարավային և արևմտյան ռազմական շրջանները սկսել են զորքերը վերադարձնել իրենց տեղակայման վայրեր, երեքշաբթի լրագրողներին ասաց ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Ռուսաստանը նաև բազմիցս ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կողմ չէ և Մինսկի կարգավորման համաձայնագրերի առարկա չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել