Լուգանսկի ղեկավարը հայտնել է, թե որքան կտևի մոբիլիզացիան

Լուգանսկում մոբիլիզացիայի ժամկետները և քաղաքացիների թիվը, ովքեր պատրաստվում են զորակոչվել, կախված կլինեն ստեղծված իրավիճակից: Այս մասին լրագրողներին ասել է Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության կառավարության ղեկավար Սերգեյ Կոզլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ամեն ինչ կախված կլինի ստեղծված իրավիճակից և պայմաններից»,- ասել է Կոզլովը:

Նրա խոսքով՝ զորակոչվում են 18-ից 55 տարեկան բոլոր տղամարդիկ՝ անկախ մարտական ​​ստաժից ու ռազմական մասնագիտությունից։ Եթե ​​հանրապետության բնակիչը զինվորական հաշվառված չէ և ծանուցագիր չի ստացել, բայց համապատասխանում է տարիքային չափանիշներին, նա էլ պետք է ներկայանա զինկոմիսարիատ:

«Զորահավաքի մասին (Հանրապետության) ղեկավարի հրամանագրում ասվում է՝ և՛ նրանք, ովքեր գրանցված են, և՛ նրանք, ովքեր գրանցված չեն, պարտավոր են լինել այնտեղ»,- ասել է նա և հրաժարվել նշել զորահավաքի շրջանակում արդեն իսկ ծանուցված քաղաքացիների թիվը։

«Քանակական առումով սա ռազմական գաղտնիք է, սակայն առաջին ստորաբաժանումներն արդեն ձևավորվում են», – ասել է երկրի ղեկավարը։

Կոզլովը հավելել է, որ «ուրախ է տեսնել 2014-2015 թվականներին կռված տղաների արձագանքը իրենց սահմանադրական պարտքը կատարելու համար»։

Նշենք, որ Լուգանսկում մոբիլիզացիան սկսվել է փետրվարի 19-ին։ Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունը հայտարարել էր քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Կիևից եկող սպառնալիքի հետ։ Առաջին հերթին տարհանումը վերաբերում է կանանց, երեխաներին ու տարեցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել