Ամերիկացի զինվորականները չեն կռվի Ուկրաինայում՝ երկիր ռուսական զորքի «ներխուժման» դեպքում։
Այս մասին կիրակի օրը MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Նախագահը [ԱՄՆ Ջո Բայդենը] հասկացրել է, որ ամերիկյան զորքերը չեն կռվի Ուկրաինայում», – ընդգծել է նա:
Ըստ Քիրբիի, ամերիկյան զորքերի օգտագործումը նույնիսկ ամերիկացի քաղաքացիներին երկրից տարհանելու համար «կմեծացնի սխալ հաշվարկների վտանգը և կմեծացնի ռուսական և ամերիկյան ռազմական ուժերի միջև բախման հավանականությունը», ինչը, ըստ Պենտագոնի ներկայացուցչի, կբերի իրավիճակը «նոր մակարդակի».