ԱՄՆ վարչակազմն աշխատում է Կոնգրեսի հետ` Ուկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու ուղղությամբ, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք շարունակում ենք սերտորեն աշխատել Կոնգրեսի, մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ զգալիորեն մեծացնելու օգնությունը Ուկրաինային՝ օգնելու նրանց պաշտպանել իրենց», – ասել է Բլինկենը ԱՄՆ-ԵՄ էներգետիկ խորհրդի նիստից հետո:
Նա հավելել է, որ անցյալ տարի ԱՄՆ-ն Ուկրաինային 650 մլն դոլարի օգնություն է տրամադրել։