«Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա». երկրի փոխնախագահ․ ՏԱՍՍ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումին»,- Օքթայի խոսքերն է մեջբերում Ahaber հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր․ «Հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։

Ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց առաջին հանդիպումից հետո մեծանում է  հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը։ Խոսակցություն է սկսվել և անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք։ Առավել ևս, որ մենք ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,-նշել էր նա։

Հացի վերաբերյալ կառավարությունից որևէ մեկնաբանություն դեռ չի ստացվել։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել