Սամարայում չորս ուղևոր ծեծի է ենթարկել տրամվայի վարորդին

Սամարայում ուղեւորները վարորդին դուրս են բերել տրամվայից ու ծեծի ենթարկել։ Այս մասին հաղորդում է «Սամարա» պետական ​​հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը, փոխանցում է Вести-ն:

Ըստ հաղորդած տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 30-ին, քաղաքում։ Մի խումբ երիտասարդներ մտել են տրամվայ և սկսել խախտել հասարակական կարգը։ Վարորդը փորձել է հանգստացնել իրավախախտներին: Երիտասարդները ագրեսիվ են արձագանքել, դուրս են բերել վարորդին ու սկսել ծեծել։

Վարորդը վնասվածքներ է ստացել և ստիպված է եղել դիմել հիվանդանոց։ Վարորդը նաև դիմել է ոստիկանություն։ Իրավախախտները հայտնաբերվել են: Նրանց ինքնությունը պարզվել է. Նրանք բոլորն էլ չափահաս են։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել