Բժիշկը հայտնել է, թե ինչպես կարելի է խուսափել հետքովիդյան համախտանիշից

Հիվանդությունից հետո բարդություններ են առաջանում, որոնք առավել հաճախ հանդիպում են թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։

Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Բժշկի խոսքով, «հետքովիդյան համախտանիշը» չունի հատուկ ախտանիշներ:

«Ծանր գրիպից, ծանր բակտերիալ վարակից և ցանկացած ծանր վարակիչ հիվանդությունից հետո, դեպքերի այս կամ այն ​​տոկոսի մեջ միշտ առաջանում են հետինֆեկցիոն բարդություններ: Կորոնավիրուսը բացառություն չէ, ուստի կարիք չկա ասել, որ հենց Covid-19-ն է առաջացնում սա»,- պարզաբանել է Մյասնիկովը։

Բժիշկը նշել է, որ COVID-19-ի դեպքում օրգանիզմի վերականգնումն արագ է ընթանում, բայց եթե խոսքը թոքաբորբի մասին է, ապա այս դեպքում ավելի շատ ժամանակ կպահանջվի։

Նա ընդգծել է, որ առողջ և շարժուն մարդիկ ավելի քիչ են հակված բարդությունների և երկարատև վերականգնման՝ ի տարբերություն տարբեր խրոնիկական հիվանդություններով տառապողների։

Հետքովիդյան համախտանիշը տհաճ է, որը երկար ժամանակ կարող են զգալ այն մարդիկ, ովքեր ունեցել են կորոնավիրուսային վարակ:

«Հիվանդների ամենատարածված բողոքները և բժիշկների կողմից հայտնաբերված ռիսկերը կապված են սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարումների հետ»,- ասել է բժիշկ, սրտաբան Զաուրբեկ Շուգուշևը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել