Ո՞րն է համարվում հետ կանչվող ակրեդիտիվ

Հետ չկանչվող է համարվում այն ակրեդիտիվը, որը չի կարող վերացվել կամ փոփոխվել առանց միջոցներ ստացողի համաձայնության: Էմիտենտ բանկի խնդրանքով ակրեդիտիվային գործառնությանը մասնակցող կատարող բանկը կարող է հաստատել հետ չկանչվող ակրեդիտիվը (հաստատված ակրեդիտիվ):

Նման հաստատումը նշանակում է էմիտենտ բանկի պարտավորության հանդեպ կատարող բանկի կողմից ակրեդիտիվի պայմաններին համապատասխան վճարելու լրացուցիչ պարտավորության ստանձնում: Կատարող բանկի հաստատած հետ չկանչվող ակրեդիտիվը չի կարող փոփոխվել կամ վերացվել առանց կատարող բանկի համաձայնության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել