Ո՞ր որոշումներն են ԱԺ-ում ընդունվում գաղտնի քվեարկությամբ

Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը՝ ըստ նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ցուցակի, որն ստանում է ԱԺ աշխատակազմից:

Ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ են ընդունվում հետևյալ որոշումները՝

Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություն.

Ազգային ժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

Ազգային ժողովի նախագահի տեղակալի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.

Մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը.

Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաև պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին.

Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին.

Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին.

պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի եզրակացությանը հավանություն տալու մասին հարցի վերաբերյալ:

Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի հսկողությամբ՝ նրա սահմանած ձևով և քանակով:

Քվեաթերթիկում մեկ թեկնածության կամ հարցի առկայության դեպքում պետք է լինեն «կողմ» և «դեմ» բառերը:

Հաշվիչ հանձնաժողովն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է գաղտնի քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունման, իսկ ընտրությունների դեպքում՝ թեկնածուի ընտրության մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել