Ավստրիան փետրվարի սկզբից 18 տարեկանից բարձր անձանց համար սահմանում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կորոնավիրուսային պանդեմիայի դեմ հաջողությամբ պայքարելու և Ավստրիայի առողջապահական համակարգը պաշտպանելու համար անհրաժեշտ է պատվաստումային ծածկույթի բարձր մակարդակ: Հետևաբար, փետրվարի սկզբից Ավստրիայում կգործի համընդհանուր պարտադիր պատվաստում COVID-19-ի դեմ», – նշվում է երկրի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Փետրվարի սկզբից մինչև մարտի 15-ը պատվաստանյութը պետք է ստանան այն մարդիկ, ովքեր դեռ չեն պատվաստվել։ Իշխանությունները փոստով ծանուցում կուղարկեն։ Այս փուլի մեկնարկը կախված կլինի նրանից, թե երբ ուժի մեջ կմտնի պարտադիր պատվաստումների մասին օրենքը։