Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում վեց զինյալների չեզոքացման մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Իրաքում քրդական զինված կազմավորումների վեց զինյալներ չեզոքացվել են։

«Ահաբեկչության և ահաբեկիչների դեմ մեր պայքարը շարունակվում է արդյունավետ և վճռականորեն: Հյուսիսային Իրաքում հայտնաբերված РПК-ի 6 ահաբեկիչները վնասազերծվել են», – նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ РПК-ի հետ զինված հակամարտությունը Թուրքիայում վերսկսվել է 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան РПК-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2015 թվականի հուլիսից ի վեր РПК-ի 6 հազար անդամ ոչնչացվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել