Ղազախստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելը արդարացված էր: Կազմակերպության բոլոր անդամները հասկանում էին, որ այդ երկրին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն կար:
Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հասկացել են, որ Ղազախստանի նախագահի այս քայլը արդարացված է: Բոլորը հասկանում էին, որ Ղազախստանը օգնության կարիք ուներ»,- ասել է Զասը:
Նրա խոսքով՝ Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունների օրինականության մեջ կասկած չկա, իսկ խաղաղապահների գործողությունները համապատասխանում էին կազմակերպությունում ստեղծված իրավական դաշտին։