Ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ ռադիոհաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը(ընդմիջումը): Ինչպես նաև, արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակելգովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ:
Օրենքով արգելվում է նաև գովազդային ընդհատումը պաշտոնային լրատվական հաղորդագրությունների ժամանակ: Արգելվում է գովազդի հեռարձակումը վերահեռարձակող հեռուստառադիոընկերությունների ևՀանրային հեռուստառադիոընկերության հոգևոր-մշակութային ուղղվածության հեռուստաալիքի կողմից,բացառությամբ վերահեռարձակվող օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ներառված գովազդի:
Նշենք նաև, որ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղորդման տևողությունը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է լինի 5 րոպեից ավելի:
Վերը նշված դրույթները չեն գործում, եթե ռադիոհեռուստատեսային հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ,կամ գովազդը հաղորդվում է գովազդային ալիքով: