Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Հայաստանի հետ սահմանին երեկ տեղի ունեցած միջադեպի մասին, ասել է, որ իբրև Երեւանի խնդրանքներից հետո պաշտպանության նախարարությանը հրամայել է դադարեցնել կրակը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները օգտագործել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի երեք զինծառայողներ, ևս երկուսը՝ վիրավորվել:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինծառայող Այազ Նազարով Ազեր օղլու մահվան մասին, իբր, ՀՀ զինված ուժերի գնդակոծության հետևանքով։