Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը կավարտեն իրենց առաքելությունը Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Տեղեկանում ենք INTERFAX.RU-ից:
Նա ընդգծել է, որ զորքերի դուրսբերման համար կարևոր է նաև երկրի ղեկավարների որոշումը:
Նախարարի խոսքով՝ ներկայումս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետական և սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրներ են իրականացնում։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ-արևմուտք) Ժանոզեն և Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արևելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը:
Ի պատասխան իշխանությունները մինչև հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում և հակաահաբեկչական գործողություն սկսել: