Կարգապահական զանցանքի ծանրությունից ելնելով` դատախազի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում.
6) պաշտոնից ազատում:.
Վերը նշված տույժերը դատախազների նկատմամբ, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, կիրառվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա: