«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Եվրամիությունը Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Նշվում է, որ ԵՄ-ն Ղազախստանի բոլոր կողմերին կոչ է անում խուսափել էսկալացիայից և բռնությունից:
«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին պատասխանատվություն դրսևորել և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության էսկալացիայի»,- ասված է միության արտաքին քաղաքականության խոսնակի հայտարարության մեջ: