ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամանորյա տոների կապակցությամբ մի քանի օր Դելավեր նահանգում անցկացնելուց հետո, վերադարձել է Սպիտակ տուն՝ ձնաբքի ժամանակ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես վկայում է Twitter-ում Սպիտակ տան մամուլի հրապարակած տեսանյութը, Էնդրյուսի ռազմաօդային բազա (Մերիլենդ) ժամանելուն պես պետության ղեկավարը հայտնվել է սաստիկ ձնաբքի մեջ։ Ըստ՝ լրագրողների մեկնաբանությունների, վայրէջքից հետո Բայդենը ստիպված է եղել մոտ կես ժամ մնալ ինքնաթիռի մեջ՝ սպասելով, որ ձյան շերտը բավականաչափ մաքրվի:
Ուժեղ քամու պատճառով նախագահը թեթևակի օրորվելով իջել է ինքնաթիռից և հեռացել։
Նշենք, որ Վաշինգտոնում ձյան առատ տեղումների պատճառով փակ են դաշնային գրասենյակները, աշխատում են միայն շտապօգնության ծառայությունները։
Այս օրերին քաղաքում փակ են նաև ուսումնական հաստատությունները։