Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է շտամով վարակման 24 դեպք։
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Համակարգող նիստից հետո Գաբունիան հայտնել է, որ վարակվածների վիճակը հիմնականում միջին կամ բավարար է։
«Թիրախային խմբում գտնվում են 20-45 տարեկան անձինք, վարակը կարող է տարածվել նաև երեխաների շրջանում։ «Օմիկրոն» շտամով վարակվածների մեծ մասը պատվաստված են։ Վարակի տարածման տեմպը կարող է արագանալ հունվարի 15-ից հետո» — նշել է վարակաբանը։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ Վրաստանում նոր շտամով վարակված քաղաքացիները բժշկական վերահսկողության ներքո են գտնվում, ևս 53 անձ այժմ հոսպիտալացված է, նրանց մոտ Օմիկրոնով վարակվածությունը դեռևս չի հաստատվել։