Պուտինն ու Մակրոնը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ:  Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի  կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և ապագայում մտադիր են գործել սինքրոն:

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ, երկրների ղեկավարները նաև բարեմաղթանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել