Հայտարություն կտարածվի, որտեղ կնշվի նաև նոր թեկնածուի անունը․ Արմեն Գալջյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցություն անդամների հետ մի քանի ժամ քննարկումներ տեղի ունեցան։ Նա չպատասխանեց լրագրողների հարցերին և արագ հեռացավ։

Ավագանու անդամ Արմեն Կոտոլյանն ասաց, որ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը շուտով հայտարարություն կտարածի։

«Վարչապետի հետ քննարկեցինք ստեղծված ճգնաժամը կապված Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետի հետ։ Կա քաղաքական ճգնաժամ, կա քաղաքական ուղենիշի տարբերություններ։ Արդեն հայտնի է, որ պարոն Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից արդեն մեկ տարի է և դրանից հետո սկսվել է ճգնաժամ։ Մենք մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր գտնել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցություն ղեկավար Արմեն Գալջյանը։

Նրա խոսքով՝ հայտարություն կտարածվի, որտեղ կնշվի նաև նոր թեկնածուի անունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել