Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Վանեցյանը ԱԱԾ էր հրավիրվել որպես վկա, բայց թե ինչ գործով՝ չի կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է:
Հակոբյանը վստահեցրեց, որ այսօր ԱԱԾ-ում Արթուր Վանեցյանի հարցաքննությունը որևէ առնչություն չունի նախկինում նրան առաջադրված մեղադրանքների հետ:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հոդվածի կասկածանքով։