Թեհրանից հաստատում են՝ Բաքուն բողոքի նոտա է հղել

Պաշտոնական Թեհրանը հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը. նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարյանը, որին բողոքի պաշտոնական նոտա էր ներկայացվել, հայտնում է РБК-ն։

Հիշեցնենք, որ պատճառն Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարություններն էին, որոնք արվել էին 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառմանը։ Միջոցառումը հեռարձակվել էր Իրանի հեռուստաալիքներից մեկով։

«Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին՝ կապված այս միջադեպի հետ, նաև դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Բաքուն նաև դժգոհություն է հայտնել, թե «վերջին շրջանում Իրանի բնակիչների շրջանում հակաադրբեջանական տրամադրություններ են բորբոքվել»։

Իրանում հաստատել են լուրը․ «Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքը կապված էր մեր քաղաքներից մեկում տեղի ունեցած արարողության ժամանակ չմտածված և անտեղի հայտարարությունների հետ։ Նման հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն Իրանի կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ», – ասել է Իրանի ԱԳ նախարարի օգնական և նախարարության եվրասիական ուղղության ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել