2024 թվականն ամփոփող միջոցառման ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հավաստագրեր և շնորհակալագրեր է հանձնել տարվա ընթացքում իրենց աշխատանքով, կառույցին նվիրվածությամբ աչքի ընկած աշխատակիցներին, անդամներին։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի 2024-ի լավագույն անդամ է ճանաչվել Աստղիկ Մատինյանը՝ 2024 թվականին ասոցիացիայի զարգացման և հեղինակության բարձրացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի 2024-ի լավագույն աշխատակից է ճանաչվել Անահիտ Մարդոյանը՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, ԻՀԱ-ի առաքելության և արժեքների նկատմամբ նվիրվածության համար։
2024 թվականին ԻՀԱ-ի կողմից գործարկվող Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի զարգացման և կատարելագործման գործում ներդրած նշանակալի ավանդի, մասնագիտական բարձր որակների և նվիրվածության համար շնորհակալագիր է հանձնվել կայքի խմբագիր Եվգենյա Համբարձումյանին։
Անցած տարվա ընթացքում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայում ազգային ինքնության հենասյուների խթանմանը նվիրված հատուկ նախագծերը արհեստավարժ և նվիրված կերպով վարելու համար շնորհակալագիր է հանձնվել կայքի լրագրող Հասմիկ Սարգսյանին։