«Կրոկուսի» ահաբեկիչների հանցակիցները Թուրքիայում կարող են 15 տարվա ազատազրկման դատապարտվել․ նոր մանրամասներ

Ստամբուլի քրեական դատարանն մեղադրական դատավճիռ է հրապարակել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ կապեր ունենալու համար մեղադրվողների վերաբերյալ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, նրանց սպառնում է 7,5-ից 15 տարվա ազատազրկում։

Գործը հարուցվել է Ստամբուլի գլխավոր դատախազության հակաահաբեկչական բյուրոյի կողմից՝ նախկինում Թուրքիայում կալանավորված հինգ անձանց նկատմամբ հետաքննության արդյունքում։ Նշվում է, որ ամբաստանյալներ Խոֆիզժոն Ուսմոնովը, Մութաուլլո Ասոևը, Ռախմատուլլո Սալիկովը և Խամզա Մուհամեդը կապի մեջ են եղել «Կրոկուսում» ահաբեկչության հեղինակներից երկուսի՝Սաիդակրամ Ռաչաբալիզոդանի և Շամսիդին Ֆարիդունիի հետ։ Այս անձինք տարբեր ժամանակներում մտել են Թուրքիա և ապրել Ստամբուլում, ոմանք՝ ընտանիքներով։ Ինչպես պարզել է հետաքննությունը` նրանք միմյանց հետ շփվել են Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման (Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ճանաչված ԻՊ) ապահով տանը։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ամբաստանյալները գործել են միասին։ Ահաբեկչության հեղինակներից Ֆարիդունին Ուսմոնովի հետ ապրել է Ստամբուլի Ավջըլար թաղամասի նույն տանը։ Մեղադրյալները զանգահարել են միմյանց՝ ծրագրելով ահաբեկչություն, նրանց հեռախոսներում հայտնաբերվել են ԻՊ-ի հետ կապված լուսանկարներ և փաստաթղթեր, քննարկվել է նաև նամակագրություն՝ Մոսկվայի «Վեգասի» առևտրի կենտրոնում ռումբ տեղադրելու համար պարգևատրման մասին։ Կատարողներին առաջարկվել է 800 հազար ռուբլի՝ 100 հազարը կանխավճար, իսկ մնացած գումարը՝ ահաբեկչությունից հետո։ Կազմակերպիչները խոստացել են ահաբեկիչներին դուրս բերել Ռուսաստանից՝ հասցնելով Բելառուսի սահմանին, ինչպես նաև նոր ինքնություններ և բնակարաններ տրամադրել։

Պատժաչափերի որոշման համար նիստի օր կնշանակվի ավելի ուշ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել