Չեռնոգորիայի Ցետինյե քաղաքում 12 մարդ է մահացել, երբ տեղի բնակիչը կրակ է բացել, իսկ հետո ինքնասպանություն գործել, գրում է BBC-ն։
Ոստիկանության տվյալներով՝ կրակոցները սկսվել են չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 17:30-ին Բայիցայում՝ Ցետինյեի արվարձանում:
Կրակոցներ արձակած տղամարդը՝ Ակո Մարտինովիչը, ամբողջ օրը խմել է սրճարանում` տուն գնալուց առաջ և վերցրել զենք, որի համար, ըստ տեղեկությունների, թույլտվություն չի ունեցել։
Մահացածներին գտել են տարբեր վայրերում։
Ինչպես հայտնում է Vijesti-ն՝ հարձակվողը փորձել է ինքնասպան լինել, երբ նրան շրջապատել են ոստիկանները՝ Ցետինջե արվարձանում գտնվող իր տան մոտ: Նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Մահացածների թվում կան երկու երեխա, ինչպես նաև հարձակվողի ընտանիքի մի քանի անդամներ։ Չորս մարդ հոսպիտալացվել է, երեքի կյանքին վտանգ չի սպառնում։