Այսօրվանից Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեքը որոշելու հիմնական արժույթը։ Այդ մասին հայտարարել է Մայա Սանդուն:
«Քանի որ մեր առևտրի ավելի քան 60%-ը և դրամական փոխանցումների 70%-ը իրականացվում են եվրոյով, այս քայլը կամրապնդի մեր տնտեսական կապերը Եվրամիության հետ՝ ապահովելով ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն Մոլդովայի բոլոր քաղաքացիների համար»,-նշել է Մոլդովայի նախագահը:
Աղբյուրը՝ 1lurer.am: