Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրել ԵԱՏՄ՝ ասելով, որ ԵԱՏՄ-ում դիտորդ դարձած Ուզբեկստանի օրինակը պետք է ոգեշնչի, քանի որ Ուզբեկստանի Հանրապետությունը շատ բան է շահել դրանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես սրտանց ողջունում եմ երկար տարիների տարաձայնություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը։ Կարծում եմ՝ բոլորս էլ այդպես ենք մտածում։ Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ ասացին, ես հնարավոր եմ համարում բանակցություններ վարել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի նա նույնպես դառնա դիտորդ»,- ասել է Նազարբաևը։