Aliq.ge-ն հայտնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 454 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 882 822-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 334 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 825 442 մարդ։
Վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր՝ 12 631:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.82%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.06%, վերջին 7 օրվանը՝ 7.74%: