Թուրքիայի անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են պայթուցիկ սարք, որը կարող էր գործածվել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքի ժամանակ, ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Մարդինում աշխատող ոստիկանի մեքենայի տակ պայթուցիկ սարք է դրվել, պլանավորվել է պայթեցնել այն, երբ նա հասնի Սիիրթ։ Հանրահավաքն ուզում էին խանգարել, կան մարդիկ, ովքեր փորձում են ոչնչացնել խաղաղությունը, շրջակա միջավայրը»,- ասել է Դաղը։
Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է ոստիկանների կողմից՝ մեքենայի խուզարկության ժամանակ, և ոչնչացվել սակրավորների կողմից։ Ոստիկանությունը կասկածյալների է փնտրում։