Սոչիում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, եռակողմ հանդիպումն ավարտվել է»,- ասել է նա։
Բանակցությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել, թե ինչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունները համընկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հռչակագրի ստորագրման տարեդարձի հետ և կայացել են ռուսական կողմի նախաձեռնությամբ։