90 միլիոն դրամ կամ մոտ 200 հազար դոլար՝ Ազգային ժողովի նախագահի նոր մեքենայի համար

Կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստին որոշում ընդունեց ՀՀ Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցները ուղղել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենայի ձեռքբերմանը։ Մեքենայի գնման համար կհատկացվի 90 միլիոն դրամ (մոտ 200 հազար դոլար)։

Որոշմաբ հիմնավորման մեջ նշված է․ «ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»։

Առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պահանջը տվյալ պահի դրությամբ համարվում է հրատապ:

Հավելենք, որ որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել