Այդ հարցի պատասխանը երևի մինչև կյանքիս վերջն ինձ կտանջի․ Նիկոլ Փաշինյանը՝ 80 էջանոց ուղերձի մասին

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այն հարցի, թե դիտարկու՞մ է Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի մաս չանաչելը, ասաց․ «Ես էլի եմ ասում՝ մենք Ադրբեջանի մաս ճանաչող լինեինք, պատերազմ չէր սկսվի»։

«Հետո ասում են՝ պատերազմը բա ինչի՞ չկանգնեցրիք։ ես պատերազմի առաջին օրը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցի, ասեցի՝ ժողովուրդ ջան, մենք հենց այսօր կարող ենք կանգնեցնել պատերազմը՝ պայմանով, որ մենք պետք է ընդունենք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակի նման ինչ-որ կարգավիճակով մի բան պիտի լինի, այսինքն՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում գտնվող ինչ-որ միավորում է․ էդ անող լինեինք, պատերազմը չէր սկսվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ մտադրվել էր նոյեմբերի 9-ի կապակցությամբ ուղերձով հանդես գալ և բացել մի շարք մանրամասներ՝ պատերազմի հանգամանքներից, բանակցային գործընթացից և այլն։

«Մի հետաքրքիր փաստ, որ ինձ համար էլ անսպասելի էր․ ես սկսեցի գրել և հասա իմ մտածած պատմության կեսին, և այդ ուղերձի կեսը մոտավորապես 80 էջ ստացվեց, և դա պատմության կեսն էր միայն»,- նշեց Փաշինայնը։

Նա հավելեց, որ քննարկել են և որոշել են չհրապարակել այդ զեկույցը, քանի որ Հայաստանի և Արցախի շահերին ձեռնտու չէ բարձրաձայնելը։ Բայց վերջնական որոշում չունի դեռևս, որ դա չի հրապարակելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել