ԱՄՆ օրենսդիրները կոչ են անում թույլ չտալ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը

Կոնգրեսականները հայտարարություն են տարածել գազատարի սերտիֆիկացումը ժամանակավորապես հետաձգելու Գերմանիայի որոշման վերաբերյալ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան հանրապետական Մայքլ ՄաքՔոլը և Կոնգրեսի ուկրաինական հանձնախմբի համանախագահ Մարսի Քապտուրը հայտարարություն են տարածել՝ կապված «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացման ժամանակավոր կասեցման հետ:

Այն արձագանքն է գազատարի օպերատորի Nord Stream 2 AG-ի կողմից՝ Գերմանիայով անցնող խողովակաշարի հատվածը շահագործելու նպատակով դուստր ձեռնարկություն ստեղծելու մասին տեղեկության:

ՄակՔալը և Քապտուրը նախկինում առաջ էին քաշել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն 2022թ. Ազգային պաշտպանության ակտի (NDAA) համատեքստում, ըստ որի՝ առաջարկվում է պարտադիր պատժամիջոցներ սահմանել Nord Stream 2AG-ի դեմ։ Սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատն ընդունեց 2022թ. Ազգային պաշտպանության ակտը՝ նոր պատժամիջոցներ սահմանելով «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ: Օրենսդրական այս փոփոխությունը ներկայումս քննարկվում է Սենատում:

«Կրեմլի կողմից վերահսկվող Nord Stream 2 AG-ի՝ մակերեսային վերակազմավորում իրականացնելու փորձերը, որոնք խարխլում են ԵՄ կանոնները, չպետք է մոլորության մեջ գցեն որևէ մեկի»,- շեշտում են օրենսդիրները։ «Այս գազատարի նախագիծը, հաշվի առնելով Ռուսաստանի չարամիտ ազդեցությունը, պետք է ոչ միայն հետաձգվի, այլ նաև ընդմիշտ դադարեցվի։

«Դուք չեք կարող համակերպվել Կիևի և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մեր դաշնակիցների համար շարունակվող սպառնալիքի հետ, հատկապես այն ժամանակ, երբ ռուսական զորքերը և ռազմական տեխնիկան կենտրոնացված են Ուկրաինայի հետ սահմանին», – շեշտում են Մաքքալը և Քապտուրը:

«Հյուսիսային հոսք 2-ի դեմ պատժամիջոցները, որոնք ներառված են Ներկայացուցիչների պալատի Ազգային պաշտպանության մասին օրենքում, կկանխեն գազատարի շահագործումը և կթուլացնեն Կրեմլի դիրքերը եվրոպական էներգետիկ շուկաներում, քանի որ Եվրոպան բախվում է Կրեմլի պատճառով առաջացած գազային ճգնաժամի հետ: Մեր միջատլանտյան դաշնակիցների անվտանգությունը վտանգի տակ է, և Սենատը պետք է գործի»,- ասված է փաստաթղթում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել