Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետ մարտերի հետևանքով 7 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ Նրանց թվում է մեկ սպա։
Բացի այդ, վիրավորվել է 10 զինծառայող։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։