Հանեցին մեքենայից, քարշ տվեցին. հրապարակվել է Սաակաշվիլիի նամակը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է հրապարակել, որտեղ նշում է, որ իրեն խաբեությամբ են տեղափոխել Գլդանիի բանտի բուժհաստատություն: Սաակաշվիլիի նամակը հանրությանը ներկայացրել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան։

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

«Ինձ քարշ տալով հանեցին մեքենայից, քարշ տվեցին գետնին ու մի քանի անգամ հարվածեցին պարանոցիս, իսկ ես այս անգամ դիմադրեցի։ Ինձ այստեղ խաբեցին, ասացին, որ ինձ տանում են քաղաքի սովորական կլինիկա, և չեղարկեցին բժիշկներիս, մորս և երեխաներիս հետ հանդիպումներս»,- գրում է Սաակաշվիլին:

Ըստ նրա՝ երբ իրեն Գլդանիի բանտի ներս են տարել, բանտարկյալներից մեկը բղավել է. «Ահա, բռնվե՞լ ես ծիտիկ» և հայհոյել։

«Հետո բաժանմունքում ինձ մոտեցան ինչ-որ տարօրինակ տեսք ունեցող բժիշկներ և ես իսկապես հրեցի նրանց, քանի որ առանց իմ թույլտվության ինչ-որ դեղ էին ուզում ներարկել: Բոլորն ինձ հետ իրական հանցագործի պես են վարվում, իսկ իմ խցում անընդհատ հնչում են հանցագործների ճիչերը»,- ասված է նամակում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել