Կայացել է Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ աշխատաժողովը

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ կազմակերպած փորձագիտական առցանց աշխատաժողով։

«Մենք իրականացրել ենք մի շարք մասնագիտական համաժողովներ, աշխատաժողովներ՝ նվիրված անցումային արդարադատությանը, դատական համակարգի բարեփոխումներին և այս հերթական նախաձեռնությունն ավելի միտված է դատավորների բարեվարքության գնահատմանն ու դատական իշխանության առողջացմանը։ Մենք գիտենք, որ ընդհանրապես բարեվարքություն տերմինն իր մեջ տարր է պարունակում, ըստ միջազգային բնորոշման, որոնք են մասնագիտական կոմպետենցիան, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, էթիկան և կոռուպցիայից զերծ լինելը։

Մենք գիտենք, որ դատական իշխանության հետ կապված խնդիրները նոր չեն, դրանք կրում են շարունակական բնույթ, սկսած մեր անկախության ժամանակաշրջանից մինչև հիմա, խնդիրները խորքային են և համակարգային լուծումների անհրաժեշտություն ունեն։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀԿ կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը նշեց, որ որ կարևոր շեշտադրումներից է, որ անցումային արդարադատության ինստիտուտի շրջանակում բարեվարքությունն առավել լայն հասկացություն է, որը ենթադրում է ոչ միայն դատավորի ազնվության և դատական բարոյականության ստուգում, այլ վեթինգի իրականացում, այսինքն այդ գործընթացում նաև՝ զտում։

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից շատ կարևոր վերլուծություն է արվել, որում անդրադարձ կա նաև միջազային փորձին՝ հաշվի առնված Հայաստանի իրականությունը»,-ասաց Արփինե Հակոբյանը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ ուսումնասիրության աշխատանքները սկսվել են դեռևս 2018 թվականից։

Նա ներկայացրեց միջազգային փորձը՝ նշելով, որ երբ 2019 թվականին հրապարակվել էր անցումային արդարադատության մասին ուսումանսիրությունը՝ այդ ժամանակ ուսումնասիրվել էր շուրջ 35 երկրի փորձ, ինչն էլ որպես մեկնարկ էր հանդիսացել՝ հասկանալու, թե որոնք են այն երկրները, որոնց փորձի վրա կարելի է հիմնվել ինչպես հաջողության, այնպես էլ ձախողման տեսանկյունից։

«Մենք այս վերջին ուսումնասիրության շրջանակներում 5 երկիր ենք առանձնացրել՝ Ուկրաինան, Վրաստանը, որոնք մեր փորձագիտական գնահատմամբ համարվում են ոչ այնքան հաջող իրականացված, քանի որ օրենսդրական փոփոխությունները արվել են, բայց ամենակարևորը, թերևս, քաղաքական կամքի բացակայության արդյունքում որևէ բարեփոխում էլ հնարավոր չէ իրականացնել ու ստացվեց, որ դրանք հանրության վստահության մակարդակը բարձրացնելուն ուղղված որոշակի քայլեր էին, Բոսնիան և Հերցեգովինան, Ալբանիան, որոնցից վերջինը համարվում է հնարավորինս հաջողություններ գրանցած երկրներից մեկը, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություններ արվել են ու դատական համակարգում այդ բարեվարքության ստուգման հիման վրա դատավորներ ու դատախազներ դուրս են մնացել դատական համակարգից, և հինգերորդ երկիրը՝ Քենիան, որը ևս համարվում է հաջողություն ունեցած երկրներից»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Աշխատաժողովի ավարտին Կարեն Զադոյանը ներկայացրեց դատական բարեփոխումների վերաբերյալ տաս առաջարկները, որոնք ուղղված են դատավորների բարեվարքության ստուգման իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել