Երևանի Կենտրոն վարչական շրջանում բազմահարկ շենքերի աղբատար խողովակները փակելուց հետո առնետների դեմ պայքարը դարձել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկը, որի վերացման ուղղությամբ Կենտրոն վարչական շրջանի Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի և համատիրությունների կողմից արվում է ամեն ինչ խնդրին լուծում տալու համար։
Այս մասին հայտնում է Կենտրոն վարչական շրջանի մամուլի ծառայությունը։
«Նշենք, որ աղբատար խողովակների փակմանն զուգահեռ շենքերի բոլոր հարկաբաժիններում և նկուղներում իրականացվել են ախտահանման և դեռատիզացիայի լայնածավալ աշխատանքներ։
Գործընթացը այս պահին շարունակվում է։
Հայցում ենք բնակիչների ներողամտությունը որոշ հասցեներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որի առնչությամբ ստիպված են լինում դիմել լրատվամիջոցներին։
Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք զինվեք համբերությամբ, վստահեցնում ենք խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում, առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում խնդրին ամբողջովին լուծում կտրվի։
Հ.Գ. Նկարները՝ լրատվամիջոցներում հիշատակված Աբովյան 22ա հասցեում իրականացված դեռատիազիայի աշխատանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։