Եվրոպական իրավունքի ամառային դպրոցը հրավիրում է դասընթացի: Մասնակցելու համար կարող են դիմել Եվրոպական իրավունքով հետաքրքրված երիտասարդ իրավաբանները, Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողները:
Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ հետևյալ հասցեով
ԵԻԱԴ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`
Սահմանված ձևի լրացված դիմումը
Ինքնակենսագրություն հայերեն, գերմաներենը ցանկալի է
Հետաքրքրության նամակ, 450-500 բառ (ներկայանելով ձեր նախկին փորձառնությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ԵԻԱԴ-ին և ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԻԱԴ-ից)
Ուսանողական տոմսերի, դիպլոմների պատճեները
Անձնագրի պատճեն
ԵԻԱԴ-ը անցկացվելու է Աղվերանում «Արթուր Ռեզորթ» հյուրանոցային համալիրում 2013 թվականի հուլիսի 8-12-ը ներառյալ: ԵԻԱԴ-ը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը Երևանից դեպի Աղվերան, և Աղվերանից վերադարձ դեպի Երևան, հյուրանոցում ապրելու ծախսերը, 3- անգամյա սնունդը /նախաճաշ, ճաշ, ընթրիք/, դասընթացի հետ կապված նյութերը:
Հայտերն ընդունվում են մինչև 2013 թվականի հունիսի 25-ը: Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած մասնակիցները կարող են հավակնել մասնակցելու ԵԻԱԴ-ին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով: Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել նախկինում ուղարկված փաստաթղթերի բնօրինակները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99, կամ այցելել lawfoundation.am ինտերնետային կայքը:
Եվրոպական դպրոցի կազմակերպիչներն են Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը:
Դիմումի ձևը հասանելի է այստեղ: