«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է․
«Հերթական գանձագողության և հուշարձանի վնասման դեպքը Արագածոտնի մարզում։
ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հուշարձանների տարածքներում շրջայցեր իրականացնելու ժամանակ Ոսկեվազ համայնքի` 2.87.1. ԱՄՐՈՑԻ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱՄԻՐ հուշարձանի տարածքում արձանագրել է գանձագողությունների հերթական դեպք` հայտնաբերվել են երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ:
Դեռևս գարնանը ՊՈԱԿ-ը գրություններով դիմել էր ոստիկանությանը և համայնքապետին` աջակցության նպատակով, տարածքը ուշադրության և հսկողության տակ պահելու համար, սակայն երևույթը շարունակվում է:
Այժմ ՊՈԱԿ-ում մշակվում է գործողությունների համալիր ծրագիր՝ տարածքի պահպանությունը սեփական միջոցներով ուժեղացնելու ուղղությամբ»։