Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտնում է․
«Պոլիտեխնիկում բարձրագույն (բակալավրիատ, մագիստրատուրա), հետբուհական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացը հոկտեմբերի 26-ից կկազմակերպվի առցանց։
Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի շրջաբերական գրությունը.
հանրապետությունում համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով՝ բարձրագույն (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումը կիրականացվի առցանց ուսուցմամբ (տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքակազմերի կիրառմամբ` ելնելով նաև բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկություններից) 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով»: