Յուրաքանչյուր անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի և գնումների բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) և որոշումները:
Գնումների, այդ թվում բողոքարկումների հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն`
1) նախքան պայմանագրի կնքումը բողոքարկելու պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի որոշումները գնումների բողոքարկման խորհրդին.
2) դատական կարգով բողոքարկելու գնումների բողոքարկման խորհրդի, պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի որոշումները:
Յուրաքանչյուր անձ, որը շահագրգռված է կոնկրետ գործարքի կնքման հարցում, և որը վնասներ է կրել պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կամ գնումների բողոքարկման խորհրդի կողմից կատարած խախտման հետևանքով, իրավունք ունի դատական կարգով պահանջելու վնասների փոխհատուցում: