Կառավարությունը գումար կտրամադրի «Հայռուսգազարդ»-ին, որպեսզի գազը անապահով ընտանիքների համար չթանկանա

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների չբաշխված շահույթի հաշվին ավելի քան 70.5 մլն դրամ վճարել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թ. հունվար-մարտ ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։

«Այս ծրագիրը շարունակվելու է, որպեսզի բնական գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար չթանկանա»,- շեշտել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել