Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով

Կառավարությունն այսօրվա նիստում  հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,  և  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Համաձայն այդ փաթեթի՝ հուլիսի մեկից  35 000-ի փոխարեն նվազագույն աշխատավարձը կդառնա 45 000 դրամ:

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հուլիսի 1-ից 30 տոկոսով նվազագույն աշխատավարձը բարձրանալու է:

«Հունվարի մեկից էլ մենք ծրագրավորում ենք Հանրապետության նախագահի հանձնարարականով արդեն աշխատավարձերի նոր սանդղակի կիրառում, և շուրջ 50 միլիարդ դրամ մենք նախատեսում ենք աշխատավարձների բարձրացման համար: Առաջին քայլը մենք այսօր կատարում ենք և պետք է հասցնենք այս օրենսդրական փոփոխությունը Ազգային ժողովում քննարկենք»,-ասաց Տիգրան Սարգսյանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել