Հրապարակվել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վրացական ԶԼՄ-ները նաև տեսանյութ են ցուցադրել, որտեղ նախկին նախագահին տանում են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ։ Ինքը՝ Սաակաշվիլին, ժպտում է այդ ընթացքում: ԶԼՄ-ների տվյալներով՝ այժմ նա գտնվում է Ռուսթավիի բանտում՝ Թբիլիսիից ոչ հեռու։
Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրան հեռակա դատում են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջինի գործով նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, երկրորդի համար՝ վեց։ Նրա դեմ գործ է հարուցվել նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, բյուջեից միջոցներ վատնելու համար:
Տեսանյութն՝ այստեղ։