Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն:

Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1673 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել