Պարեկային ծառայողները զենք կկրեն․ նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը հաստատելու վերաբերյալ որոշման մեջ լրացում կատարելու վերաբերյալ նախագիծ, ըստ որի զենք կրելու իրավունք կունենան նաև պարեկային ծառայողները։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշմամբ սահմանված է, որ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող, նույն որոշմամբ նախատեսված ստուգարքն անցած  ծառայողներին, բացի ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից: Ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, իսկ վերջիններիս համար ստուգարք կազմակերպելը նպատակահարմար չէ, քանի որ վերջիններս արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստականություն:

Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1366-Ն որոշմամբ սահմանված է, որ պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող, նույն որոշմամբ նախատեսված ստուգարքն անցած  ծառայողներին, բացի ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից: Ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա, իսկ վերջիններիս համար ստուգարք կազմակերպելը նպատակահարմար չէ, քանի որ վերջիններս արդեն իսկ անցել են համապատասխան կրակային պատրաստականություն:

  1. ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը հաստատելու մասին» թիվ 1366-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
  • Որոշման նախաբանում «զինծառայողների» բառից հետո ավելացնել «և պարեկային ծառայողների» բառերը:
  • Որոշմամբ հաստատված հավելվածի առաջին կետում «զինծառայողների» բառից հետո ավելացնել «և պարեկային ծառայողների» բառերը:

Նշված կարգավորումից բացառություն նախատեսված է միայն ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն անհրաժեշտ է բացառության շարքում ներառել նաև պարեկային ծառայողներին, քանի որ, եթե մյուս ծառայությունների դեպքում ստուգարքի անցկացումը անհրաժեշտություն է, որովհետև ՀՀ ոստիկանության մյուս ծառայություններ կարող են ընդունվել նաև քաղաքացիական անձինք, ովքեր չեն անցնում որևէ նման պատրաստականություն, պարեկային ծառայողների դեպքում այն ուղղակի կրում է  ձևական բնույթ, քանի որ Պարեկային ծառայությունն ամենաշատ ժամաքանակով է կրակային պատրաստականություն անցել և հանձնել քննություններ։

Հարկ է նշել, որ նրանց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անց է կացվել 40 ժամ կրակային պատրաստականության և տրամադրվել էր  40 փամփուշտ, ավելին՝  ուսուցման նոր փուլի համար նախատեսվում է 44 ժամ և 45 փամփուշտ:

Հավելենք, որ որոշման նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել